ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Մոսկվայի մարզում Կիևի կողմից ԱԹՍ-ներով հարձակման փորձը կանխելու մասին

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Մոսկվայի մարզում Կիևի կողմից ԱԹՍ-ներով հարձակման փորձը կանխելու մասին

Ռուսաստանի զինված ուժերը ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով ճնշել են ուկրաինական ինքնաթիռային տիպի երեք անօդաչու թռչող սարքեր, որոնք մոտենալիս են եղել Մոսկվայի մարզի օբյեկտներին։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին այսօր լրագրողներին հայտնել են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունում:

«Այսօր կասեցվել է Կիևի վարչակարգի՝ ինքնաթիռային տիպի երեք անօդաչու թռչող սարքերով Մոսկվայի մարզի տարածքի օբյեկտների վրա ահաբեչական գրոհ իրականացնելու փորձը: Բոլոր անօդաչու թռչող սարքերը ճնշվել են էլեկտրոնային պայքարի միջոցներով, ինչի արդյունքում կորցրել են կառավարումը և կործանվել», - ասել են պաշտպանության նախարարությունում։

Գերատեսչությունը հավելել է, որ միջադեպի հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում