Անցակետից տարել են ուսանող տղայի, ևս մեկին հարցաքննում են. Պետրոսյանը Ադրբեջանի սադրանքը կապում է Լենցովի գնալու հետ

Անցակետից տարել են ուսանող տղայի, ևս մեկին հարցաքննում են. Պետրոսյանը Ադրբեջանի սադրանքը կապում է Լենցովի գնալու հետ

Լեռնային Ղարաբաղի ևս մեկ երիտասարդ բնակչի հարցաքննում են Ադրբեջանի ուժայինները: Առևանգված մյուս երիտասարդի ճակատագիրն անհայտ է։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում քիչ առաջ հայտնեց ԼՂ նախագահին առընթեր հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը:

Նա հավելեց, որ այսօր լինելու էր ԼՂ-ից Հայաստան ուսանողների տեղափոխման վերջին օրը, գործընթացն իրականացվում էր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ:

Ըստ Պետրոսյանի՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար Լենցովի գնալը կապված է այս իրավիճակի հետ, ադրբեջանցիները պարզապես օգտվել են առիթից: 

Նա նշեց, որ այլևս բանակցությունների իմաստ չեն տեսնում, 3 ժամ ժամանակ են տալիս ինքնակազմակերպվելու, տղամարդկանց հավաքվելու համար հրապարակում՝ որոշելու համար, թե ինչ կարելի է անել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում