Ապարանում այրվել է անասնակեր

Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ժամը 20:09- ահազանգ է ստացվել, որ Ապարանի Փոշտեր թաղամասում այրվում է բնակելի վագոն-տնակ։ Այս մասին տեղեկանցում է Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Բաղդասարյան փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնակեր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։08-ին, մարվել՝ 21։45-ին։ Այրվել է մոտ 120 հակ պահեստավորած անասնակեր։ե
Կարծիքներ