Վրաստանում խստացնում են սեռական հանցագործության համար պատիժները
Խորհրդարանական կոմիտեները ձեռնամուխ են լինում Վրաստանի Քրեական օրենսգրքի ուղղումների քննարկմանը, որոնք ենթադրում են պատիժների խստացում անչափահասների նկատմամբ սեռական հանցագործության համար, ինչպես նաեւ ստեղծում են բռնությունից կանանց պաշտպանության լրացուցիչ լծակներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ուղղումների նախագիծը մշակել է մարդու իրավունքների եւ քաղաքացիական ինտեգրացման խորհրդականական կոմիտեին առընթեր խումբը Վրաստանի կողմից պայմանների կատարման շրջանակներում՝ Եվրամիությանն անդամակցելու նպատակով թեկնածուի կարգավիճակ ստանալու համար: Ուղղումների համաձայն, ցանկացած ձեւով սեռական շփում մինչեւ 12 տարեկան երեխայի հետ պատժվելու Է 15-ից մինչեւ 20 տարի ժամկետով ազատազրկմամբ եւ ցմահ բանտարկությամբ:
Պատժի նվազագույն ժամկետն ավելանում Է մինչեւ 17 տարի, եթե ապացուցվեն ծանրացուցիչ հանգամանքները. վաղ դատվածությունը բռնաբարության համար, ծառայողական դիրքի օգտագործումը, զոհի առողջությանը ծանր վնաս հասցնելը, գործողության հաճախակիությունը, հանցագործության խմբակային կատարումը, հղիությունը կամ զոհի սահմանափակ հնարավորությունները, առանձնապես դաժանությունը, խնամակալի կամ զոհի ընտանիքի անդամի կարգավիճակի առկայությունը, զոհի՝ մահվան վրա հասնելը, ազդեցության կամ հեղինակության օգտագործումը:
14-ից մինչեւ 16 տարեկան անչափահասի հետ սեռական շփման համար պատիժը մնում Է նախկինը՝ 7-ից մինչեւ 9 տարվա բանտարկություն: Իսկ ահա սեքսը 12-ից մինչեւ 14 տարեկան անչափահասի հետ կդառնա ծանրացուցիչ հանգամանք, եւ պատիժը կլինի 8-ից մինչեւ 11 տարի ժամկետով ազատազրկումը, հաղորդել Է Sputnik-ը:
Կարծիքներ