Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Ապրիլի 17-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները կանխել են ինքնասպանության փորձ։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 16։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Գյումրի քաղաքի ժողովրդին հայտնի «50-ամյակի» կամրջից սպառնում է ցած նետվելով ինքնասպանություն գործել։
Կանխվել է մոտ 30-35 տարեկան տղամարդու ինքնասպանությունը։ Տղամարդը պարեկների ուղեկցությամբ տեղափոխվել է ոստիկանության Մուշի բաժին։ Դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիետի Շիրակի մարզային քննչական վարչություն։
Կարծիքներ