Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, սկսվել է Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը։
«Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի առաքելությունը Լեռնային Ղարաբաղում կարելի է համարել լիովին կատարված»,- այս մասին հայտարարել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլևը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից։
Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է։
Կարծիքներ