Բելգրադում կայացած մրցաշարում հայ բռնցքամարտիկները նվաճել են 4 մեդալ

Բելգրադում կայացած մրցաշարում հայ բռնցքամարտիկները նվաճել են 4 մեդալ

Մարտի 17-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտվեց բռնցքամարտի «61st Beogradski Pobednik» միջազգային մրցաշարը։

Մրցաշարին մասնակցում էին 16 երկրների բռնցքամարտիկներ։

Հայաստանի մարզիկները նվաճել են 4 մեդալ՝ 1 արծաթ և 3 բրոնզ։

Արծաթե մեդալակիր 86 կգ քաշային Համլետ Հարությունյանն էր, ով եզրափակչում դաժան պայքարում պարտվեց աշխարհի գործող չեմպիոն ռուս Շարաբուտդին Աթաևին։

Հայաստանի հավաքականի կազմում բրոնզե մեդալակիրներ են դարձել Ժիրայր Սարգսյանը (54 կգ), Արթուր Ղազարյանը (60 կգ) և Արարատ Հարությունյանը (67 կգ):

Հիշեցնենք, որ այս մրցաշարին Հայաստանի հիմնական հավաքականը չէր մասնակցում, քանի որ երկրի առաջատար բռնցքամարտիկները վերջերս հանդես էին գալիս Իտալիայի օլիմպիական խաղերի որակավորման փուլում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում