Թրամփի երդմնակալության ելույթի 10 կետ

Թրամփի երդմնակալության ելույթի 10 կետ

Կենտրոնանալ ամերիկյան բնական ռեսուրսների հարստացման վրա (հասկանալ` ամերիկյան նավթի շահագործման ծավալների էական ավելացում, բնապահպանական հարցերի ստորադասում)

Նվազեցնել հարկերն ընդհանուր առմամբ (հասկանալ` մեծ կորպորացիաներ` մեծ եկամուտներ)

Դադարեցնել էլեկտրամոբիլների պետական սուբսիդիան (հասկանալ` ամերիկյան ավանդական մեքենաշինական հսկաներին աջակցություն General Motors, Chrysler, Ford)

Երկու գենդեր` արական եւ իգական սեռեր ճանաչելու քաղաքականություն (հասկանալ` սեռը սոցիալական ընտրություն չէ, այլեւ մարդու ծնվելու պահից գոյություն ունեցող անառարկելի փաստ)

Քաղաքական հիմքով քրեական հետապնդումների բացառում (հասկանալ` Բայդենն ու ընտանիքը կարող են հանգիստ լինել, չնայած իրեն` Թրամփին, հետապնդել են)

Արտաքին

Մեքսիկայի եւ Լատինական Ամերիկայի թմրանյութերի վաճառքով զբաղվող մաֆիոզ խմբավորումներին բնութագրել որպես ահաբեկիչներ (հասկանալ` պատերազմ նարկոբարոնների դեմ)

Մեքսիկական ծովածոցը Ամերիկյան ծոց վերանվանել (հասկանալ` Ատլանտյան օվկիանոսի ամերիկամերձ ջրերի վերահսկողության կենտրոնացում ԱՄՆ-ի ձեռքերում, հեռանկարում նաեւ Պանամայի ջրանցքի վերահսկողություն)

Բանակը պետք է պատրաստ լինի պայքարել Ամերիկայի թշնամիների դեմ (հասկանալ` թշնամիներ ունենք, առաջիկայում կերեւա, թե ով ինչ մակարդակի)

Արտաքին հարկային տեսչության ձեւավորում` External revenue service (հասկանալ` արտաքին աշխարհում ամերիկյան փողի վերահսկման մեխանիզմների ուժեղացում)

Էներգետիկայի ոլորտում արտերկրում ամերիկյան կարողությունների ավելացում (հասկանալ` ԱՄՆ-ն իր նավթը, գազը եւ գուցե միջուկային կարողությունները տարածելու է աշխարհի տարբեր շուկաներում)

Սրանք որոշ հիմնական, սակայն ոչ միակ կետերն են ԱՄՆ-ի վերընտրված նախագահ Դոնալթ Թրամփի 2025-ի հունվարի 20-ի երդմնակալության պաշտոնական ելույթից: Նույն օրը դրան հաջորդել են մի քանի այլ ելույթ-հայտարարություններ, որոնք, սակայն, առավելապես քաղաքական եւ ոչ պետական կուրսին էին վերաբերում:

Թե ինչպես են վերը նշված ծրագրային կետերը կյանքի կոչվելու ցույց կտա ժամանակը: Հայաստան-ԱՄՆ հեռանկարների տեսանկյունից, սակայն, պետք է քաղաքականությունը կառուցել ելնելով այս հիմնարար գերակայություններից:

Արսեն Խառատյան

Հետևեք մեզ նաև Տելեգրամում