Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկո Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկո Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկո Ռուբիոյին Միացյալ Նահանգների պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու  առթիվ։  

Այս մասին Հայաստանի ԱԳ նախարարը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ 

«Ջերմ շնորհավորանքներս Մարկո Ռուբիոյին՝ Միացյալ Նահանգների պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Հայաստանը մեծապես գնահատում է Միացյալ Նահանգների հետ իր ռազմավարական գործընկերությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների և ընդհանուր շահերի վրա։ Ակնկալում ենք համագործակցության ամրապնդում՝ մեր երկու ազգերի անվտանգության, ժողովրդավարության և բարգավաճման համար»,-եզրափակել է Հայաստանի ԱԳ նախարարը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում