Զիդան. «Ռեալի» պարտության պատասխանատուն ես եմ

Զիդան. «Ռեալի» պարտության պատասխանատուն ես եմ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Լա Լիգայի 9-րդ տուրում «Վալենսիայից» կրած պարտությունը:

«Ցավալի պարտություն կրեցինք և շատ կարևոր միավորներ կորցրեցինք: Դժվար է համակերպվել այս պարտության հետ, քանի որ լավ էինք սկսել հանդիպումը: 

Մենք 3 գոլ բաց թողեցինք 11 մետրանոցից, ևս 1 ինքնագոլ ձևակերպեցինք: Պարտության ամբողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա: Պետք է շտկենք թերություններն ու շարժվենք առաջ»,- Զիդանի խոսքը փոխանցում է AS-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում