52.600 բռնի տեղահանված արդեն ստացել է 100.000-ական դրամ օգնությունը
«Բռնի տեղահանվածներին՝ անկախ տարիքից, 100.000-ական դրամ վճարումներ ենք կատարում՝ առանց բացառության։ Բացառություն են կազմում միայն նրանք, ովքեր Հայաստանում չեն գտնվում». կառավարության նիստում տեղեկացրել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ 52 հազար 600 մարդու քարտային հաշվին արդեն կատարվել են փոխանցումները. «Այս շաբաթվա ավարտին՝ վաղը, այս թվին կգումարվի ևս 13.500-ը»,- տեղեկացրել է նա։
Ըստ Խաչատրյանի՝ հաջորդ շաբաթվա ավարտին վճարված կլինեն տեղահանված 85-90 հազար քաղաքացու գումարները։ Փոխվարչապետի խոսքով՝ դա կախված կլինի, թե մարդիկ որքան արագ կդիմեն բանկային հաշիվ ու քարտ բացելու համար։
Կարծիքներ