Լավրովն ու Վան Ին նշել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հակաարդյունավետությունը
Ռուսաստանի և Չինաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Վան Ին չինական Թունսի քաղաքում կայացած բանակցությունների ժամանակ նշել են ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Ռուսաստանի դեմ միակողմանի պատժամիջոցների հակաարդյունավետությունը: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը, փոխանցում է РИА Новости-ն։
Գործընկերները քննարկել են նաև գլոբալ և տարածքաշրջանային օրակարգի մի շարք կարևոր հարցեր, ներառյալ ընթացիկ իրադրությունն Աֆղանստռանում, Կենտրոնական Ասիայում, իրավիճակն իրանական միջուկային ծրագրի շուրջ և Կորեական թերակղզում։
Ավելի վաղ արևմտյան մի շարք երկրներ Ուկրաինայում անցկացվող ռազմական հատուկ օպերացիայի պատճառով նոր պատժամիջոցներ էին սահմանել Ռուսաստանի դեմ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Միացյալ Նահանգները և Եվրամիությունը փաստացի չեն կատարել Ռուսաստանի հանդեպ իրենց պարտավորությունները՝ սառեցնելով երկրի արժութային պահուստները։ Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի զսպման և թուլացման քաղաքականությունն Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, և պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ողջ համաշխարհային տնտեսությանը։
Կարծիքներ