Վարույթ է ընդունվել Նախիջևանիկում տրակտորի ուղղությամբ կրակահերթեր արձակելու դեպքի առթիվ հարուցված քրգործը
Արցախի քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2022 թ. մարտի 9-ին՝ ժամը 17:00-ից մինչև մարտի 10-ի ժամը 09։00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից ազգային ատելության շարժառիթով, ուրիշի գույքը ոչնչացնելու ուղղակի դիտավորությամբ, Արցախի Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղի վարչական տարածքում կայանված՝ Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող տրակտորի ուղղությամբ կրակահերթեր արձակելու և բնակչին, նախնական տվյալներով, խոշոր չափերով՝ 570.000 ՀՀ դրամ գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով հարուցված քրեական գործը։
Նախաքննությունը շարունակվում է։
Կարծիքներ