ԼՂ-ում ավարտվել է Sputnik-V պատվաստանյութով ռուսական խաղաղապահ զորախմբի պատվաստումը․ ՌԴ ՊՆ
Ռուսաստանի խաղաղապահ զորամիավորման ռազմական բուժաշխատողներն ավարտել են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ անձնակազմի՝ Sputnik-V պատվաստանյութի երկրորդ չափաբաժնով պատվաստման գործընթացը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն: Պատվաստվել է ավելի քան 1900 ռուս զինծառայող: Պատվաստումն իրականացվել է կամավոր կերպով:
Կարծիքներ