Մելանյա Թրամփը հրաժարվել է հյուրընկալել Ջոզեֆ Բայդենի կնոջը
ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփը հրաժարվել է, նախքան հուվարի 20-ը նստավայրը լքելը Սպիտակ տուն հյուրասիրության- շրջագայության հրավիրել ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենի կնոջը ՝ Ջիլին: Այս մասին գրում է CNN-ը։
70-ամյա ավանդույթի համաձայն՝ հեռացող նախագահի կինը Սպիտակ տան ընտանեկան մասում ընդունում է ԱՄՆ-ի ընտրված ղեկավարի կնոջը՝ նրան ցույց տալով տարածքներ:
Մելանյայի փոխարեն ԱՄՆ-ի նոր առաջին տիկնոջը կընդունի Սպիտակ տան գլխավոր արարողակարգավար Թիմոթի Հարլետին:
ԱՄՆ-ում այդ սովորույթն առաջացել է 1950-ականներին, երբ նախագահ Հարրի Թրումանի զուգընկերուհին ՝ Բես Թրումանը, Սպիտակ տուն է հրավիրել ընտրված նախագահ Դուայթ Էյզենհաուերի կնոջը։
Մինչ այդ ԱՄՆ առաջին տիկինը հրաժեշտի տեսաուղերձ էր ձայնագրել։ Նա կոչ է արել հրաժարվել բռնությունից և շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր պայքարում են կորոնավիրուսի վարակի դեմ:
Կարծիքներ