James Webb-ը ստացել է Ուրանի, նրա օղակների և արբանյակների պատկերները

James Webb-ը ստացել է Ուրանի, նրա օղակների և արբանյակների պատկերները

James Webb տիեզերական աստղադիտակը ստացել է Ուրանի տպավորիչ պատկերներ, դրանք բացահայտում են նաև մոլորակի մթնոլորտի առանձնահատկությունները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է աստղադիտակի պաշտոնական կայքը:

Դիտարկման մասնակիցները նշել են, որ James Webb-ի անհավատալի զգայունության շնորհիվ իրենք տեսնում են մանրամասներ, որոնք ցույց են տալիս, թե որքան դինամիկ է Ուրանի մթնոլորտը:

Ուրանն ունի 13 հայտնի օղակ, դրանցից 11-ը տեսանելի են James Webb-ի պատկերում: Որոշ օղակներ այնքան վառ են, որ միաձուլվում են մեկի մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում