Այս մարդիկ միայն խաղաղության ու կայունության պահանջ ունեն. Ստեփանյան
Քարոզարշավ, օր 5-րդ
Հանդիպումներ ենք ունեցել Աբովյանում ու հարակից գյուղերում։ Քաղաքական սթափ ու վերլուծական խոսք, կառուցողական բանավեճ, տարածաշրջանային ու միջազգային քաղաքական բարդ կոմբինացիաների պարզ մեկնություն, արդարացի դժգոհություն, ապագայի վերաբերյալ զարգացման ծրագրեր ուզում եք լսել, խոսեք հող ու ջրի հետ ամեն օր կռիվ տվող, քարից հաց քամող , արդար քրտինքով ապրող գյուղացու հետ։ Տպավորված եմ ։
Այս մարդիկ միայն խաղաղության ու կայունության պահանջ ունեն, մնացածն իրենք արարում են ամեն օր ու ամեն ժամ` կռիվ տալով բնության դեմ, սեփական քրտինքը խառնելով ոռոգման ջրի ու անձրևի կաթիլի հետ։
Ի դեպ համայնքային խնդիրների մասին։ Բոլոր համայնքներում 2018-ից հետո հսկայական աշխատանքներ են կատարվել ` ոռոգման ջրագիծ է քաշվել, կոյուղի է կառուցվել, բակ ու փողոց է բարեկարգվել, մանկապարտեզի ու դպրոցի շենքեր են հիմնանորոգվել ու վերանորոգվել։ Ու այս ամենը միայն մեկ տարվա ընթացքում` 2019-ին։ 2020-ն իր աղետաբեր ընթացքով չափազանց վատ ազդեցություն ունեցավ նաեւ համայնքների ծրագրերի վրա, դրանք բավականաչափ դանդաղեցին, բայց կանգ չառավ։ Նոր թափ հավաքելու ժամանակն է։ Ապագա կա։
#ապագա_կա Նոր Գյուղ, Արամուս, Գեղաշեն, Զովք, Զորաղբյուր, Բյուրեղավան, Աբովյան, Կամարիս համայնքներում։
Կարծիքներ