Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հանձնարարել է մանրամասն հետաքննել Ռաիսիի ուղղաթիռի կործանման պատճառները
Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մոհամմադ Բաղերին հանձնարարել է ստեղծել հանձնաժողով՝ հետաքննելու նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կործանման պատճառները։
Այս մասին հայտնել է IRIB հեռուստաալիքը։
Նրա խոսքով՝ հանձնաժողովը գլխավորում է գեներալ-մայոր Ալի Աբդալլահին։ Խմբում են ներառված ռազմական և տեխնիկական փորձագետներ, որոնց հանձնարարված է մանրամասն ուսումնասիրել ուղղաթիռի կործանման պատճառները։
Հանձնաժողովն արդեն ժամանել է միջադեպի վայր և հետաքննություն է սկսել։ Դրանց արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ։
Կարծիքներ