«Փեթակ» առևտրի կենտրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ

«Փեթակ» առևտրի կենտրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ

Հուլիսի 7-ին, ժամը 01:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծ պողոտայում՝ «Փեթակ» առևտրի կենտրոն ՍՊԸ-ի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ Տիգրան Մեծի պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկում հայտնաբերվել է վթարված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ռոլանդ Մ., ծնված 2002 թ․), որի վարորդը և ուղևորը (Վահե Հ․, ծնված 2003 թ․) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով  հոսպիտալացվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում