Ցզինպինն ու Բայդենը հեռախոսազրույց են ունեցել
Չինաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Սի Ցզինպինն ու Ջո Բայդենը հեռախոսազրույց են ունեցել։
Այդ մասին գրել է Ria.ru-ն։
Կողմերը պայմանավորվել են շարունակել կապերը և երկկողմ աշխատանքային խմբերին հանձնարարել են իրականացնել «Սան Ֆրանցիսկոյի տեսլականը», խթանել խորհրդատվական մեխանիզմները դիվանագիտության, տնտեսության, ֆինանսների, առևտրի, ինչպես նաև ռազմական փոխգործակցության ոլորտներում։
Այս մասին ասված է Չինաստանի ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Մարտի վերջին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը զեկուցել էր, որ Բայդենը և Սի Ցզինպինը պետք է նոր հեռախոսազրույց ունենան։
Պաշտոնյայի խոսքով՝ չինացի գործընկերոջ հետ բանակցությունները ցույց են տվել, որ ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարների միջև անձնական շփումներն այլընտրանք չունեն։
Կարծիքներ