Արցախից Երևան տեղափոխված երեխան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում է
Արցախի Ճարտար քաղաքից ռուս խաղաղապահների ուղղաթիռով Երևան տեղափոխված երեխան գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:
Երեխայի մոտ առկա է ողնաշարի ծանր կոտրվածք, ողերի ու կողոսկրերի կոտրվածքներ, գլխուղեղի աջ կիսագնդի սալջարդ։
«Անցել է անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, գտնվում է բուժման պրոցեսում։ Վիճակը գնահատավում է կայուն ծանր։ Երեխայի կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների հսկողության տակ։
Հիշեցնենք, այսօր՝ հունվարի 21-ին, Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել էր, որ հունվարի 19-ին Ճարտար քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք ստացած երեխան ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է Երևան:
Կարծիքներ