Բելառուսում հատուկ ջոկատայինները կրակել են բնակելի շենքերի ուղղությամբ
Բելառուսում հատուկ ջոկատայինները կրակել են բազմաբնակարան շենքերի պատուհանների վրա, որտեղից բնակիչները գոռացել են ամոթ։ Այս մասին հայտնում է Tut.by-ը։
Դեպքը տեղի է ունեցել Մինսկում։ Ուժայինները նման քայլի են գնացել այն բանից հետո, երբ բնակիչները, ովքեր տեսել են, թե ինչպես են նրանք դաժան ծեծի ենթարկում ցուցարարներին, գոռացել են լուսամուտներից ամոթեւ ուժայիններին անվանել ֆաշիստներ։
Baza-ն էլ հաղորդում է, որ Մինսկի փողոցներից մեկում, երբ ուժայինները սկսել են ծեծել ցուցարարներին, շենքերի բնակիչներից մեկը հսկայական դուռ է լուսամուտից գցել հատուկ ջոկատայինների վրա։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՕՄՕՆ-ականները սկսել են գրոհել Մինսկի բազմաբնակարանները, կոտրել դռները հատուկ միջոցներ կիրառելով։
Դա եղել է այն բանից հետո, երբ տելեգրամ-ալիքները հրապարակել են բազմաբնակարանների դոմոֆոնային գաղտնաբառերը, որպեսզի ցուցարարները կարողնան թաքնվել բազմաբնակարաններում։
Կարծիքներ