Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
«Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում մայիսի 13-ի ժամը 11:30-ին անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դպրոցի սաներին ու աշխատակիցներին խնդրելով չանհանգստանալ։
Կարծիքներ