Վրաստանի իշխանությունները չեն ցանկանում երկրում ուկրաինական իրադարձությունների կրկնություն
Ուկրաինայում տնտեսության անկումը կազմում է 45%, ինչը տնտեսական աղետ է: Ըստ Sputnik Грузия-ի՝ հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն:
Վրաստանը պատերազմի մեջ ներքաշելու սցենարը մշակել է, այսպես կոչված, «պատերազմի կուսակցությունը» (խմբ.՝ Կոբախիձեն այդպես է բնութագրել «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունը) ռազմական գործողությունների սկսվելուց շատ առաջ՝ ասել է իշխող կուսակցության ղեկավարը։
Վրաստանի վարչապետը և նախարարների կաբինետի անդամները բազմիցս հայտարարել են, որ թույլ չեն տա Վրաստանին ներքաշել պատերազմի մեջ և երկրորդ ճակատ բացել երկրի տարածքում։ Վրաստանի իշխանությունները նաև հայտարարել են, որ չեն միանա Ռուսաստանի դեմ ուղղված միջազգային այն պատժամիջոցներին, որոնք կվնասեն վրաց ժողովրդին ու երկրի տնտեսությանը։
Կարծիքներ