Նոր Զելանդիան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի 170 սենատորների եւ պաշտպանական հատվածի վեց ընկերությունների դեմ
ՌԴ Դաշնության ժողովի Դաշնային խորհրդի, ինչպես նաեւ Ռուսաստանի պաշտպանական հատվածի վեց կառույցների ներկայացուցիչներ Ուկրաինայի շուրջ իրադրության պատճառով մայիսի 2-ին ներառվել են Նոր Զելանդիայի պատժամիջոցների ցուցակի մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է նորզելանդական ռադիոն:
«Նոր Զելանդիայի կառավարությունը պատժամիջոցների նոր փաթեթ Է սահմանել Ռուսաստանի 170 սենատորների եւ պաշտպանական հատվածի վեց ընկերությունների նկատմամբ»,-տեղեկացնում Է ռադիոն՝ վկայակոչելով երկրի ԱԳ նախարարության ղեկավար Նանայյու Մահուտուին: Ռադիոյի տվյալների համաձայն, այժմ Նոր Զելանդիայի պատժամիջոցների ներքո Է գտնվում Ռուսաստանի ավելի քան 400 քաղաքացի:
«Այդ գործողությունները պատժամիջոցների ցուցակում տեղ գտած անձանց հնարավորություն չեն տա որեւԷ գործունեություն իրականացնել Նոր Զելանդիայում»,-ընդգծվում Է երկրի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:
Նրանում նշվում Է, որ պատժամիջոցների ցուցակում ընդգրկված մի շարք անձանց նկատմամբ ավելի վաղ գործել Է միայն Նոր Զելանդիա ուղեւորության արգելքը: Ավելի վաղ ապրիլին Նոր Զելանդիայի ԱԳՆ-ն հայտարարել Էր Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության պատճառով ռուսաստանյան մի շարք բանկերի ու ֆինանսական հաստատությունների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ