Պուտինը ՌԴ հերոսի կոչում է տվել Դոնբասում գտնվող չեչեն պատգամավորին

Պուտինը ՌԴ հերոսի կոչում է տվել Դոնբասում գտնվող չեչեն պատգամավորին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի հերոսի կոչում է շնորհել Չեչնիայից Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովին՝ հատուկ ռազմական գործողության ժամանակ ցուցաբերած արիության և հերոսության համար։ Պետության ղեկավարի հրամանագիրը հրապարակվել է ապրիլի 26-ին իրավական տեղեկատվության ինտերնետային պորտալում, գրում է iz.ru-ն:

ՌԴ նախագահի հրամանագրով կոչումը շնորհվել է «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության և Ուկրաինայի տարածքներում հատուկ ռազմական գործողության ընթացքում ցուցաբերած արիության և հերոսության համար»։

Դելիմխանովը Չեչնիայի ազգային գվարդիայի հետ միասին գտնվում է Դոնբասում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում