Հանրապետականները մասնակցել են Ծառուկյանի հարսանիքին

Հանրապետականները մասնակցել են Ծառուկյանի հարսանիքին

Հանրապետականը չի մասնակցել Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքին: Այս մասին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայելի» ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանը:

Նա ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է մասնակցել, Սերժ Սարգսյանը չի մասնակցել, Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը չեն մասնակցել, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը չի մասնակցել: Պետք է նշենք, որ ՀՀԿ-ից, այնուամենայնիվ մասնակիցներ եղել են հարսանիքին: Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ ներկաների մեջ են եղել 

ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանի որդի Արման Սահակյանը, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նրանցից բացի, հարսանեկան արարողությանը ներկա են եղել ընդդիմադիր դաշտի ամենահայտնի դեմքեր, նախկին ու ներկա քաղաքական գործիչներ, բիզնեսմեններ: Այդ թվում՝  Արթուր Վանեցյանը, Վազգեն Մանուկյանը, Իշխան Սաղաթելյանը, Արամ Սարգսյանը, Սեյրան Օհանյանը, Խաչատուր Սուքիասյանը, Արտակ Թովմասյանը, Սամվել Կարապետյանը, Սամվել Խաչատրյանը, մի խումբ արաբ շեյխեր և այլք:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում