Պուտինը վստահ է, որ ՌԴ-ի և Բելառուսի դեմ պատժամիջոցները կկիրառվեն ցանկացած դեպքում

Պուտինը վստահ է, որ ՌԴ-ի և Բելառուսի դեմ պատժամիջոցները կկիրառվեն ցանկացած դեպքում

Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոց կիրառելու համար Արևմուտքը ցանկացած պարագայում առիթ կգտնի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, նման կարծիք է հայտնել  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո:

«Պատժամիջոցները ցանկացած պարագայում  կկիրառվեն: Ինչ-որ առիթ կա այսօր` օրինակ, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված, կամ առիթ չլինի` այն գտնվի, քանի որ նպատակն այլ է: Նպատակը զարգացմանը խոչընդոտելն է, տվյալ դեպքում` Ռուսաստանի և Բելառուսի»,- ասել  է Պուտինը:

Նրա խոսքով ՝ պատժամիջոցային ճնշումը բացարձակ ոչ լեգիտիմ է:

«Դա միջազգային իրավունքի կոպիտ խախտում է, որի մասին նրանք, ովքեր հիմա խոսում են հնարավոր նոր պատժամիջոցների մասին, հոգ են տանում միայն այն ժամանակ, երբ դա նրանց ձեռնտու է։ Իսկ երբ ձեռնտու չէ, նրանք հաճույքով մոռանում են միջազգային իրավունքի բոլոր նորմերի մասին»,- ընդգծել է Պուտինը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում