Մեքենան բախվել է ճանապարհին լցված ավազին. ցուցանակներ չեն եղել
Այսօր՝ հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 01։00-ի սահմաններում Երևանի բնակիչ Գագիկ Պետրոսյանը իր վարած Audi մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ Չինաստանի դեսպանատան դիմաց, բախվել է մասամբ ճանապարհի երթևեկելի հատվածում լցված ավազին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։
Վթարի հիմնական պատճառներից մեկը նշված հատվածում փորային աշխատանքներ կատարող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է, ովքեր մալուխ անցկացնելու համար փորել են, սակայն չեն պահպանել անվտանգության ոչ մի կանոն, մինչդեռ պետք է տեղադրեին ցուցանակներ, լուսային թարթիչներ, ինչը տեսանելի կլիներ վարորդների համար։
Կարծիքներ