Սինձո Աբեին կրակողի թիրախում սկզբում եղել է այլ մարդ. Kyodo

Սինձո Աբեին կրակողի թիրախում սկզբում եղել է այլ մարդ. Kyodo

Ճապոնական Նարա պրեֆեկտուրայի 41-ամյա բնակիչ Տեցույա Յամագամին, ով երեկ մահացու կրակ էր բացել Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի ուղղությամբ, սկզբում ծրագրել էր հարձակում այլ մարդու վրա: Այս մասին փոխանցում է Kyodo գործակալությունը:

Հարցաքննության ժամանակ Յամագամին խոստովանել է, որ սկզբում ծրագրել էր հարձակում ինչ-որ կրոնական կազմակերպության առաջնորդի վրա, սակայն արդյունքում որոշել է սպանել Աբեին, քանի որ համարել է, որ Ճապոնիայի նախին վարչապետը նույնպես առնչություն ունի այդ կրոնական խմբին: Ներկայում այդ կազմակերպության անունը չի հաղորդվում:

Ձերբակալվածի խոսքով՝ Աբեն պատկանել է մարդկանց որոշակի խմբի, որի պատճառով իր ընտանիքը բախվել է ֆինանսական լուրջ խնդիրների: Նա նշել է, որ իր մայրը ներքաշվել է այդ խմբի մեջ, մեծ նվիրատվություն արել, ինչ պատճառով ընտանիքի վիճակը վատացել է: Հետաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Այս մասին հայտնում է Shantnews.am-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում