Որոնք են Արևմտյան Նեղոսի տենդի ախտանշանները և ինչպես կանխարգելել

Արևմտյան Նեղոսի տենդը հիմնականում մոծակների միջոցով փոխանցվող վիրուսային հիվանդություն է:
Մարդուց մարդուն վարակը չի փոխանցվում։
Վարակը ունի հստակ արտահայտված սեզոնայնություն՝ հունիսից մինչև հոկտեմբեր:
Հիվանդության բնորոշ ախտանշաններն են՝
սաստիկ գլխացավ
գլխապտույտ
տենդ
մկանացավ
սրտխառնոց
փսխում
մաշկի ցանավորում
Ինչպե՞ս կանխարգելել
Օգտագործել հակամիջատային ցանցեր
Օգտագործել միջատավանիչ հատուկ միջոցներ և սարքեր
Կրել փակ հագուստ անտառապուրակային գոտիներ և ջրային տարածքներ այցելելիս
Հաճախակի ջրահեռացնել ջրի պահեստային տարաները, լվանալ և մաքրել դրանք
«Վարակված մարդկանց շուրջ 80%-ի մոտ որևէ ախտանշան չի զարգանում, մոտ 1% դեպքերում դիտվում է հիվանդության ծանր դեպքեր, մնացած 18-19% դեպքում հիվանդությունն ընթանում է միջին ծանրության:
Հիվանդության ախտանշանների առկայության դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի»,- ասվում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 3-ին Հայաստանում արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդության լաբորատոր հաստատված 1 դեպք:
Կարծիքներ