Ըմբիշ Արման Անդրեասյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Ըմբիշ Արման Անդրեասյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 70 կգ քաշայինների եզրափակչում Արման Անդրեասյանը գոտեմարտել է Վրաստանի ներկայացուցիչ Զուրաբ Յակոբիշվիլիի հետ և 1:2 հաշվով ցավալի պարտություն կրել՝ բավարարվելով արծաթե մեդալով:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:

57 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար պայքարում Մանվել Խնձրցյանը 6-2 հաշվով վստահ հաղթանակ է տարել Գերմանիայի ներկայացուցչի նկատմամբ:

Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր դառնալուն մոտ է եղել նաև 79 կգ քաշային Արման Ավագյանը: Վճռրորոշ գոտեմարտում, սակայն, նա 7-9 հաշվով զիջել է Վրաստանի ներկայացուցչին։

Բրոնզե մեդալի համար կպայքարի նաև Հրայր Ալիխանյանը (74 կգ): Ալիխանյանը կիսաեզրափակչում 1:7 հաշվով զիջել է աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, Ռիո-2016-ի մեդալակիր, Իտալիան ներկայացնող Ֆրանկ Չամիզոյին և կպայքարի երրորդ տեղի համար:

Հայաստանի ներկայացուցիչներից այսօր փայլուն է հանդես եկել նաև Արսեն Հարությունյանը: 61 կգ քաշայինների կիսաեզրափակչում 0:6 հաշվով պարտվելիս Հարությունյանը կարողացել է բեկել գոտեմարտի ընթացքն ու 13:8 հաշվով հաղթելով Լեհաստանի ներկայացուցչին՝ դուրս է եկել եզրափակիչ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում