Նախատեսվում է դադարեցնել բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանին տրամադրված տարկետումը
Նախատեսվում է դադարեցնել բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանին տրամադրված տարկետումը՝ ՀՀ բռնցքամարտի հավաքական թիմի կազմում նրա՝ այլևս ընդգրկված չլինելու հիմքով:
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍ) հանրային քննարկման է ներկայացրել սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվական դեկտեմբերի 29-ի № 2062-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է դադարեցնել բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանին տրամադրված տարկետումը, որը չեղարկվում է «ՀՀ բռնցքամարտի հավաքական թիմի կազմում այդ քաղաքացու ընդգրկված չլինելու հիմքով»:
Կարծիքներ