Ծեծկռտուք և կրակոց Երևանի կենտրոնում․ հայտնաբերվել են կրակված ու չկրակված փամփուշտներ, դանակ
Երեկ՝ մայիսի 13-ին, վիճաբանություն, ծեծկտռուք և կրակոց է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 23։30-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանություն տեղեկություններ են ստացվել, որ Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկում վճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել է կրակոց։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են 1 հատ գազային ատրճանակից կրակված փամփուշտ, 2 հատ չկրակված փամփուշտ, 1 հատ դանակ և գարեջրի կոտրված շշեր։ Դեպքի վայր են ժամանել են նաև փորձաքրեագետները։
Կայքի տեղեկություններով՝ Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկից, դեպքի վայրի հարևանությամբ՝ խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածի հիման վրա հայտնաբերվել ու Ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխվել Գյումրի քաղաքի բնակիչներ 21-ամյա Ալեն Ա․-ին, 22-ամյա Երվանդ Բ․-ին, 22-ամյա Արտակ Ղ․-ին և 20-ամյա Հայկ Խ․-ին։
Վերջիններս ներկայացվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 2-րդ քննչական բաժին։
Կարծիքներ