Ալմաթիի կենտրոնում կրակոցների ինտենսիվությունը պակասում է
Ալմաթիի կենտրոնում կրակոցները գնալով պակասում են, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
«Եթե ուրբաթ առավոտյան Հանրապետության հրապարակի մոտ պարբերաբար կրակոցների ձայներ էին լսվում, ապա երեկոյան շատ ավելի հանգիստ էր։ Տարածքը գրավված է զինվորականների կողմից: Ժամանակ առ ժամանակ նրանցից երկու-երեքը գնում են մոտակա փողոցներ ու շրջում քաղաքով մեկ։
Բուն հրապարակում և մոտակա փողոցներում մի քանի խփված մեքենա կա, որոնց մեջ սպանված մարդիկ են, դիակները ոչ ոք չի տանում։ Սրանք այն մեքենաներն են, որոնց վրա կրակել են գիշերը։ Հենց հրապարակի մոտ կա ևս մեկ մեքենա, պատուհանները ծածկված են սպիտակ սավանով։ Հնարավոր է՝ ներսում դիակ կա»,-հայտնում է թղթակիցը:
Կարծիքներ