Առաջարկվում է ՀՀ ոստիկանության և ՌԴ ՆԳՆ-ի միջև տեղեկատվության փոխանակումը կազմակերպել առավել օպերատիվ
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանի ներկայացմամբ՝ խորհրդարանն այսօրվա նիստում քննարկել է ««Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի մարմինների իրավասությանը վերաբերող հարցերի շուրջ տեղեկատվական փոխգործակցության և էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Համաձայնագիրը ստորոգրվել է 2021 թ. մայիսին Մոսկվայում:
Փաստաթղթի վավերացմամբ ՀՀ ոստիկանության և ՌԴ ներքին գործերի նախարարության կողմից որոշված ստորաբաժանումների միջև տեղեկատվության փոխանակումը հնարավոր կլինի կազմակերպել առավել օպերատիվ և արդյունավետ:
Փոխոստիկանապետի խոսքով՝ համաձայնագրի շրջանակում ստացված տեղեկատվությունը կօգտագործվի բացառապես ծառայողական նպատակներով և առանց գրավոր համաձայնության չի փոխանցվի որևէ երրորդ կողմի:
«Պետական գաղտնիք հանդիսացող տեղեկատվության փոխանակում ևս չի իրականացվելու»,- հավելել է զեկուցողը:
Կարծիքներ