Tasnim-ը հայտնել է՝ երբ են վերսկսելու Վիեննայում միջուկային գործարքի շուրջ բանակցությունները
Վիեննայում միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցությունները կվերսկսվեն հինգշաբթի։ Այդ մասին հայտնել է իրանական Tasnim լրատվական գործակալությունը:
Նշվում է, որ ժամկետը համաձայնեցրել են Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերին և ԵՄ արտաքին ծառայության քարտուղար, միջուկային գործարքի համատեղ հանձնաժողովի համակարգող Էնրիկե Մորան:
Ավստրիայի մայրաքաղաքում դեկտեմբերի 3-ին ավարտվել է Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակներում բանակցությունների յոթերորդ փուլը։ Եվրոպացի մասնակիցները վերադարձել են իրենց երկրներ՝ երկխոսությունը շարունակելուց առաջ լրացուցիչ խորհրդակցությունների համար։ Բանակցությունների ընթացքում Թեհրանը կողմերին ներկայացրել է միջուկային համաձայնագրի երկարաձգման նախագիծը՝ ԱՄՆ պատժամիջոցների չեղարկման և միջուկային ծրագրի վերաբերյալ երկու փաստաթղթի տեսքով։
Կարծիքներ