Հիմք չկա ասելու, որ ահաբեկչություն էր. Նարեկ Սարգսյանը՝ «Դոմուս»-ի հրդեհի ժամանակ լսված պայթյունի ձայների մասին
Հաստատված տեղեկություն չկա, որ պայթյունից հետո է հրդեհը բռնկվել։ Այս պահին վտանգ չկա, հրդեհը մարված է։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳՆ մամուլի ծառայության պետ Նարեկ Սարգսյանը՝ անդրադառնալով «Դոմուս»-ում բռնկված հրդեհին։
«Հրդեհաշիջման արդյունքում պայթյունի ձայներ լսվել են, հավանաբար տեխնիկայի, ապակիների՝ տաքությունից պայթելու պատճառով։ Հիմք չկա ասելու, որ սա ահաբեկչություն էր։ Քննությունը պետք է ապացուցի, բայց նման հայտարարություն անելու հիմք այս պահին չկա»,- ասաց նա։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ժամը 12:57-ին Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» հիպերմարկետի պահեստային տարածքում խոշոր հրդեհ էր բռնկվել:
Կարծիքներ