ՔԿ-ն հրդեհի մասին հաղորդում չի ստացել. քրեական վարույթ դեռ չի նախաձեռնվել
Իսակովի պողոտայի «Դոմուս» հիպերմարկետի պահեստային տարածքում տեղի ունեցած հրդեհի առթիվ քրեական վարույթ դեռ չի նախաձեռնվել: Պատճառն այն է, որ դեպքի մասին հաղորդում չի ստացվել: Այդ մասին «Լուրերին» հայտնել են Քննչական կոմիտեից:
«Ըստ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսական մարմնի Երևան քաղաքի պետի՝ որևիցե հրդեհային անվտանգության կանոններ պահպանված չեն եղել»,- «Լուրերի» հետ ուղիղ եթերում ասաց ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ փոխնախարար Կամո Ցուցուլյանը:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են շուրջ 17 մարտական հաշվարկ, 5-ից ավելի ջրատար մեքենա:
Կարծիքներ