Թրամփը պնդում է USAID-ում կոռուպցիայի մասին

Թրամփը պնդում է USAID-ում կոռուպցիայի մասին

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) բարեփոխման որոշումներն անշրջելի են, այնտեղ կոռուպցիան աննախադեպ մակարդակի վրա է, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Արմատական ձախերը խելագարվում են USAID-ի պատճառով: Եվ նրանք ոչինչ չեն կարող անել դրա դեմ, քանի որ ծախսվել է գումարը, մեծ մասը՝ խարդախությամբ, դա բացարձակապես անընդունելի է: Կոռուպցիան չտեսնված մակարդակի վրա է: Փակեք այն»,- գրել է Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում