Խաղաղապահները վստահեցրել են՝ չեն թույլատրելու ադրբեջանցիներին առաջ շարժվել. «հումանիտար» բեռի մուտքն արգելափակվել է

Խաղաղապահները վստահեցրել են՝ չեն թույլատրելու ադրբեջանցիներին առաջ շարժվել. «հումանիտար» բեռի մուտքն արգելափակվել է

Ասկերանի վարչակազմի ղեկավար Հրայր Ապրեսյանը հանդիպել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչներից մեկի հետ, ով գտնվում է ադրբեջանցիների մոտ։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԼՂ տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը, որը հարյուրավոր արցախցիների հետ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի մոտ է՝ որպես ԼՂ բնակիչ արգելելով Ադրբեջանի կողմից ուղարկված կեղծ մարդասիրակն բեռի մոտը:

«Ռուս խաղապահների ներկայացուցիչը հավաստիացրել է Հ. Ապրեսյանին, որ ոչ մի դեպքում թույլ չեն տալու ադրբեջանցիներին առաջ շարժվել։

Մենք մնում են այստեղ։

Այս պահին վրան ենք տեղադրում»,- գրել է նա։

Հավելենք՝ ճանաարհի հակառակ կողմում վրան են տեղադրել նաև կեղծ մարդասիրական բեռն ուղեկցողները այն ԼՂ հասցնելու մտադրությամբ;

Նշենք, որ ամբողջ գիշեր՝ չնայած անձրևային եղանակին, հարյուրավոր աղաքացիներ հավաքվել են Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին՝ թույլ չտալու ադրբեջանական բեռների մուտքը:

ԼՂ Իշխանությունները հայտարարում են, որ որևէ պայմանավորվածություն չկա բեռները ընդունելու վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում