Երևան-Սևան-Իջևան ճանապարհի վթարավտանգ հատվածներում և Դիլիջանի ոլորաններում ենթակառուցվածքների բարելավման աշխատանքներ են

Երևան-Սևան-Իջևան ճանապարհի վթարավտանգ հատվածներում և Դիլիջանի ոլորաններում ենթակառուցվածքների բարելավման աշխատանքներ են

Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում Մ-4, Երևան-Սևան-Իջևան միջպետական ճանապարհի 2 վթարավտանգ հատվածներում (կմ83+200-կմ84+633 և կմ86+000- կմ86+500)՝ Դիլիջանի ոլորաններում, իրականացվում են ճանապարհային անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման աշխատանքներ` ասֆալտապատում, գծանշում, անվտանգության տարրերի ապահովում։

Կապալառու կազմակերպությունն է «Արհովշին» ընկերությունը։

Աշխատանքները կատարվում են Եվրոպական ներդրումային բանկի տրամադրած դրամաշնորհային միջոցներով։ Ծրագրի շրջանակներում այս տարի համանման աշխատանքներ են կատարվել նաև Հ-8 և Մ-5 ավտոճանապարհների վթարավտանգ կետերում։

Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիրն իրականացվում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում