ԱՄՆ-ը մտադիր Է զորքերն Աֆղանստանից տեղափոխել Կենտրոնական Ասիա. The Wall Street Journal
Ամերիկացի վերլուծաբանները զինվորականներին եւ տեխնիկան Աֆղանստանից տեղափոխելու տարբերակ քննարկում են Կենտրոնական Ասիայի եւ Մերձավոր Արեւելքի երկրները: Այդ մասին հաղորդել Է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով ամերիկացի զինվորական պաշտոնյաների:
Այս տարածաշրջաններում զորքերի, անօդաչու թռչող սարքերի, ռմբակոծիչների եւ հրետանու վերատեղաբաշխումը, տարածաշրջանի երկրներում ռազմակայանների ստեղծումը, նրանց կարծիքով, թույլ կտա շարունակել Աֆղանստանում վերահսկողություն իրականացնել թալիբների նկատմամբ («Թալիբան» շարժում)՝ օտարերկրյա զորքերի դուրս բերումից հետո խուսափելով խռովությունից, գրում Է թերթը:
Թերթը նշում Է, որ ռիսկներին Է վերաբերում նաեւ Աֆղանստանում «Ալ Քաիդա»-ի կամ մեկ այլ՝ «Իսլամական պետության» նման խմբավորման հայտնվելու հնարավորությունը, որոնք կսպառնան ԱՄՆ-ի կամ նրա դաշնակիցների շահերին: Բայդենի վարչակազմի առանձին զինվորականների եւ պաշտոնյաների կարծիքով, ավելի նախընտրելի կլինեին Ուզբեկստանը եւ Տաջիկստանը, որոնք սահմանակցում են Աֆղանստանին, ինչը կապահովեր ամերիկացիների արագ մուտքի հնարավորությունը անհրաժեշտության դեպքում:
Միեւնույն ժամանակ նրանք հասկանում են, որ Ռուսաստանի լուրջ ռազմական ներկայությունը տարածաշրջանում, Չինաստանի աճող ներկայությունը եւ նրանց ու Վաշինգտոնի միջեւ լարվածությունը բարդացնում են ռազմակայանների ստեղծման պլանները Կենտրոնական Ասիայում, նշում Է The Wall Street Journal-ը: Թերթը հաղորդում Է, որ, ամերիկացի պաշտոնատար անձանց խոսքով, այսօրվա դրությամբ Կենտրոնական Ասիայում ռազմակայանների մասին ոչ մի պաշտոնական հարցում չի ուղարկվել, Պենտագոնը դեռեւս ծանր ու թեթեւ Է անում «կողմ» եւ դեմ» ամեն բան: Որոշում ընդունելու հարցում գործի են դրվել նաեւ Պետդեպարտամենտը եւ Սպիտակ տունը: ԱՄՆ-ը «Թալիբան» շարժման հետ համաձայնագրին համապատասխան, սկսել Է աստիճանաբար իր զորքերը դուրս բերել Աֆղանստանից, որը պետք Է ավարտվի սեպտեմբերին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ