Իսրայելի ռազմաօդային ուժերը համալրվել են նոր սերնդի Spark ԱԹՍ-ով

Իսրայելի ռազմաօդային ուժերը համալրվել են նոր սերնդի Spark ԱԹՍ-ով

Իսրայելի ռազմաօդային ուժերը ստացել են նոր սերնդի կատարելագործված անօդաչու թռչող սարք, որը կոչվում է «Spark»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «The Times of Israel» պարբերականը։

Ըստ Իսրայելի պաշտպանության բանակի՝ «Spark» ԱԹՍ-ն «զգալիորեն կբարելավի զորքերի կարողությունները՝ գործելու հարձակողական և արդյունավետ՝ ըստ ստացվող տվյալների»։

«Սա նոր հնարավորություն է ԱԹՍ-ներ օգտագործող ուժերի համար և անցում է Իսրայելի պաշտպանության բանակում նման սարքերի հինգերորդ սերնդի օգտագործման», - նշված է հայտարարությունում։

Անօդաչուն մշակվել է «Rafael» և «Aeronautics» պաշտպանական ձեռնարկությունների կողմից։ Այն նախատեսված է այդ թվում՝ հետախուզական գործողությունների, ցամաքային ուժերին ուղեկցելու, կրակի ուղղորդման համար։ Իսրայելի ռազմական գերատեսչությունն անօդաչուի վերաբերյալ տեխնիկական մանրամասներ չի հաղորդել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում