Պորտուգալիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն

Պորտուգալիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն

Պորտուգալիայում կոռուպցիոն սկանդալի պատճառով վարչապետ Անտոնիո Կոստային հրաժարական տալու որոշումից հետո մարտի 10-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Քաղաքացիները պետք է ընտրեն Հանրապետության Համագումարի (միապալատ խորհրդարան) 230 պատգամավորի։

Ընտրատեղամասերը կբացվեն տեղական ժամանակով ժամը 08:00-ին  և կգործեն մինչև 19:00-ն: Նախնական արդյունքները կհրապարակվեն գիշերը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում