Թրամփը կալանքից ազատվել է
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Մանհեթթենի քրեական դատարանում հերքել է իրեն ներկայացված բոլոր մեղադրանքները` կապված պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսին վճարումներ անելու ֆինանսական խարդախության հետ:
Ամերիկյան ԶԼՄ-ները հայտնում են, որ Թրամփին մեղադրանքներ են առաջադրվել 34 կետով. վերջինս այս կետերից որևէ մեկով իրեն մեղավոր չի ճանաչել:
Նախկին նախագահը կալանքից ազատվել է: Նա երկու ժամ տևած դատական նիստից հետո լքել է դատարանի դահլիճը, ուղևորվել Ֆլորիդայի իր բնակավայր:
Կարծիքներ