ԱՄՆ Պետդեպը հավանություն է տվել Կանադային 313 միլիոն դոլար արժողությամբ զինամթերքի վաճառքին

ԱՄՆ Պետդեպը հավանություն է տվել Կանադային 313 միլիոն դոլար արժողությամբ զինամթերքի վաճառքին

Պետդեպարտամենտը հավանություն է տվել Կանադային զինամթերքի և «ինտեգրման այլ համակարգերի» հնարավոր վաճառքին MQ-9B անօդաչու թռչող սարքերի հետ՝ մոտ 313,4 մլն դոլար արժողությամբ, հաղորդում է Պաշտպանության անվտանգության համագործակցության գործակալությունը։

«Անվտանգության համագործակցության գործակալությունը այսօր տրամադրել է անհրաժեշտ սերտիֆիկատը և ծանուցել Կոնգրեսին այս պոտենցիալ վաճառքի մասին», - ասվում է գործակալության հայտարարության մեջ:

Գլխավոր կապալառուն կլինի General Atomics Aeronautical Systems-ը: Գործարքի համար չի պահանջվի ԱՄՆ կառավարության ներկայացուցիչներ կամ կապալառուներ ուղարկել Կանադա:

Պենտագոնը վստահեցրել է, որ այդ տեխնիկայի մատակարարումը չի ազդի ԱՄՆ-ի մարտական ​​պատրաստության վրա և «չի փոխի հիմնական ռազմական հավասարակշռությունը» տարածաշրջանում։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում