Բայդենի թիմը Սալիվանին խնդրել է ժամանակավորապես դեսպան մնալ ՌԴ-ում
ԱՄՆ-ի ընտրված նախագահ Ջո Բայդենի անցումային շտաբը ՌԴ-ում երկրի դեսպան Ջոն Սալիվանին խնդրել Է որոշ ժամանակ շարունակել աշխատանքն այդ պաշտոնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրների:
Թրամփի կողմից նշանակված դիվանագետների ոչ մեծ խմբի նույնպես խնդրել են ժամանակավորապես չհեռանալ իրենց պաշտոններից: Բայդենը պլանավորում Է Սալիվանին դեսպան թողնել այնքան ժամանակ, քանի դեռ չի որոշվել նրան փոխարինողը: Այդ պաշտոնն այնքան կարեւոր Է համարվում, որ նույնիսկ այն ժամանակավորապես թափուր չեն թողնում:
Որպես կանոն, ԱՄՆ-ում իշխանությունը փոխվելիս այն դեսպանները, որոնք իրենց պաշտոններում նշանակվել են քաղաքական նկատառումներով, պաշտոնաթող են լինում: Bloomberg-ը պարզաբանում Է, որ Սալիվանը մտնում Է հենց այդ կատեգորիայի մեջ: ԱՄՆ-ում մասնագիտությամբ դիվանագետները չեն համարվում քաղաքական նշանակյալներ, ընդհակառակը, աշխատում են ամերիկյան ցանկացած վարչակազմի օրոք: Թրամփի կողմից նշանակված դեսպանների ճնշող մեծամասնությունը Բայդենից չի ստացել աշխատանքը շարունակելու առաջարկություն: Նրանք արդեն պատրաստվում են պաշտոնաթող լինել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ