Սիսիանցիների արձագանքը քահանայի էժան պահվածքին

Սիսիանցիների արձագանքը քահանայի էժան պահվածքին

Այսօր Սյունիք կատարած աշխատանքային այցի ընթացքում, Սիսիան քաղաքում գտնվող Սբ. Գրիգոր եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Պարգև քահանա Զեյնալյանը հրաժարվել է սեղմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկնած ձեռքը, ինչի պատճառով բազմաթիվ քաղաքացիներ իրենց բողոքն են արտահայտել: Եկեղեցին Աստծո տունն է և Նիկոլ  Փաշինյանը  նախ մարդ  է, ապա նոր վարչապետ: Քաղաքացիական կեցվածք էիր ցանկանու՞մ դրսևորել, դրսևորեիր այն եկեղեցու պատերից դուրս: Չէ, որ եկեղեցում բոլորը հավասար են՝ ապաշխարհելու և ներում ստանալու իրավունքով: Մարդ արարածը մեղանչական է և չկա մեկը, ով գեթ մեկ անգամ մեղք չի գործել: ԵՒ այսպիսի հոգևոր սպասավորը պե՞տք է շփվի հայ քրիստոնյաների հետ: Քահանայի հիմնական առաքելությունը մարդկային հոգիների փրկությունը պետք է լինի, զղջման, ապաշխարության, խոստովանության միջոցով մարդկանց դեպի երկնքի արքայություն առաջնորդելը ոչ թե նրանց  եկեղեցուց դուրս հրավիրելը: Եթե նույնիսկ մարդիկ իրենց կյանքի ինչ-որ հատվածում սխալվել ու սայթաքել են՝ չպետք է մոռանալ՝ բոլորս էլ մեղավոր ենք, և մի օր անպայման զղջում ենք՝ փորձելով շտկել մեր կյանքը: Եւ ո՛րմէկ տուն որ մտնէք՝ առաջ ըսէք. ‘Բարեւ այս տանը’։Եթէ հոն բարեւի արժանի մարդ կայ, ձեր բարեւը պիտի հանգչի անոր վրայ, ապա թէ ոչ՝ ձեզի պիտի դառնայ։ Ղուկաս 10:5-6

Հետևեք մեզ նաև Տելեգրամում