Աշխարհում ֆուտբոլի մակարդակը զգալիորեն աճել է․ Սաութգեյթ

Աշխարհում ֆուտբոլի մակարդակը զգալիորեն աճել է․ Սաութգեյթ

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը խոսել է 1/8 եզրափակչի՝ Սենեգալի դեմ խաղի մասին.

«Աշխարհում ֆուտբոլի մակարդակը զգալիորեն աճել է, և խմբային փուլում մենք տեսանք, թե ինչի են ընդունակ աֆրիկյան, ասիական և արաբական հավաքականները։

Նույնը վերաբերում է հատկապես Սենեգալին՝ լավ կազմակերպված խաղ, շատ շնորհալի խաղացողներ, հիանալի մարզիչ: Ալիու Սիսեն ֆանտաստիկ աշխատանք կատարեց: 2018 թվականին Սենեգալի բախտը չբերեց, այս անգամ թիմն արժանիորեն հայտնվեց փլեյ-օֆֆում։ Մենք հասկանում ենք, թե որքան դժվար է լինելու մեզ համար»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Սաութգեյթը:

Անգլիա-Սենեգալ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 4-ին, Երևանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում